ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայում ռադիոյի պրոդյուսեր Ուիթնի Ուեյ Թորը բոլորին ապացուցել է, որ քաշը նշանակություն չունի, եթե հարցը պարին է վերաբերում: Ամերիկուհին հայտնի է դարձել՝ համացանցում տեղադրելով «Գեր կինը պարում է» տեսագրությունների մի ամբողջ շարք:
Աղջիկը նիհար չէ, սակայն պարահրապարակում նախանձելի է պարում: Հենց որ Ուիթնիի տեսահոլովակները հայտնվեցին Facebook-ում, նա արագ հայտնի դարձավ:
Համացանցում զուգահեռ հայտնվեցին նաեւ բացասական արձագանքներ: Ուիթնին չկոտրվեց, այլ պատասխանեց իր նոր աշխատանքներով: Այդպես աղջիկը դարձավ «Մի ամաչիր քո մարմնից» ակցիայի մասնակից:
Ուիթինին առողջ ապրելակերպի կողմնակից է: Աղջիկը ավելորդ քաշ ձեռք է բերել հորմոնային հիվանդության պատճառով: Այժմ՝ բուժվելուց հետո, հիվանդության հետ նահանջում են նաեւ ավելորդ կիլոգրամները, հայտնում է «Միր 24»-ը:











