Ռուսական Բրատսկ քաղաքի ոստիկանությունը բացահայտել է շուրջօրյա խանութի անհաջող կողոպուտ ձեռնարկողին: Երկու չարագործներին փախուստի է մատնել պահակը, որին նրանք դանակահարել էին: Ըստ որում, տղամարդը ծեծի է ենթարկել հարձակում գործողներից մեկին՝ զինվելով ձեռքի տակ ընկած առարկայով:

Ենթադրյալ հանցագործների հետքին դուրս գալ օգնել են տեսագրությունները: Տեսանկարահանումը տեղադրվել է ՆԳՆ ԳՎ կայքում:

Հանցագործությունը կատարվել է լուսաբացին: Տուժած պահակին հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: