Թուրքիայի արեւելքում վերջին տարիների ամենացուրտ ձմռան հետեւանքով սառցակալել է Վանա լճի ափամերձ հատվածները։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Բիթլիսի նահանգում գիշերը -20-ից ներքեւ ջերմաստիճանը ստիպել է Վանա լճի ափամերձ հատվածը եւ այդ հատվածում գտնվող ամեն ինչ սառցակալել։
Դատվան քաղաքի ափամերձ հատվածի բոլոր նստարանները, աղբամանները, էլեկտրասյունները սառցե հաստ շերտով են պատվել։
Վանա լիճն իր ջրի բաղադրության պատճառով ամբողջովին երբեք չի սառցակալել, սակայն Վանա լճից արեւելք ընկած Արճակ լիճը, որը եւս աղի լիճ է, ամբողջովին սառցակալել է այս տարի։

















