Թուրքիայում կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ յուրահատուկ ակցիա են իրականացրել «Քաղաքի ըմբոստ երեխաներ» կազմակերպության անդամները՝ Ստամբուլի կենտրոնում շաղ տալով կեղծ դոլարներ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի կենտրոնում մի շենքի 3-րդ հարկի պատշգամբ բարձրացած «Քաղաքի ըմբոստ երեխաներ» կազմակերպության անդամները տրցակով կեղծ դոլարներ են շաղ տվել եւ բացականչել. «Բիլալի (Էրդողանի որդի-խմբ) տուփն էինք փնտրում, գտանք։ Այդ տուփից էլ միլիոնավոր դոլարներ գտանք»։

Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակիցներին, ովքեր ոստիկանատանը հայտարարել են, որ իրենց ակցիան բողոք է ուղղված կաշառակերությանն ու կոռուպցիային։