Եվրոպան պատուհասած ձյան ռեկորդային տեղումների պատճառով ձնահոսք է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում գտնվող Պասիրիա հովտում, որը տեսանկարել են ականատեսները։

Տապալելով ծառերը և հազիվ շրջանցելով տները` ձյունը հոսել է լեռնային գյուղակի ճանապարհն ի վար:

Բարեբախտաբար, պաշտոնական տվյալներով` զոհեր և ավերածություններ չեն գրանցվել: