Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 31-ին Բագրատաշենի անցակետում ոստիկանները բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 30-ամյա Արմեն Հարությունյանին, որը Երևան-էջմիածին ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբներից մեկի դիմաց վիճել էր երկու քաղաքացու հետ, կրակել նրանցից մեկի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել: Տուժողը հրազենային վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ բերման ենթարկվելուց հետո Արմենը ոստիկաններին ասել է, որ ինքը գինովցած է եղել և չի հիշում՝ ում հետ և ինչի համար է վիճել:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Արմենն ընկերոջ հետ կեսգիշերն անց գիշերային ակումբում է եղել: Նրանք խմել են, հետո դուրս եկել ծխելու և հադիպել ակումբ եկած տուժողին ու նրա ընկերոջը:
Ոստիկանությունն հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` Արմենի ընկերը խոսքի է բռնվել տուժողի հետ, հետո ծաղրել նրան հագած սպիտակ սվիտերի համար: Այդ անհեթեթ հարցի շուրջ սկսել են վիճել: Արմենը բռունքով հարվածել է նախ տուժողի ընկերոջ դեմքին, հետո հանել իր ապօրինի թմբուկավոր ատրճանակն ու երկու անգամ կրակել տուժողի ոտքերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արմենի բռունցքի հարվածից տուժողի ընկերը նույնպես լուրջ վնասվածք է ստացել:
Հանցագործության գործիք ատրճանակն հայտնաբերվել ու առգրավվել է: Արմեն Հարությունյանը կալանավորվել է: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











