Գյումրիի տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթեւան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետեւանքով ուղղակի անօթեւան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:

Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ եւ ապրում են առանց երբեւէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընտանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է: