Փետրվարի 3-9-ին, Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին գումարտակի աշխատակիցների կողմից, ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 100 տրանսպորտային միջոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մեքենաներից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 87-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար:

Երթեւեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար երկու բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ 3 վարորդի նկատմամբ՝ երթեւեկության ընթացքում ծխելու: