Տիգրան Մարտիրոսյանը 2013-ի դեկտեմբերի 23-ին գնացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ, դատապարտված ընկերոջը տեսակցության՝ թմրանմիջոցը գուլպայում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները, սահմանված կարգի համաձայն, զննել էին Տիգրանին եւ կիսագուլպայի միջից հայտնաբերել կպչուն ժապավենով փաթեթավորված հաբեր:

Նա տեղում հորինել էր, որ հայտնաբերվածը հաշիշ է, գտել է եւ բերել է ընկերոջը տալու:

Դատաքիմիական փորձաքննությունը բացահայտել է, որ հայտնաբերվածը բուպրենորֆին տեսակի թմրամիջոց է: Նախապատրաստված նյութերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղարկվել են ոստիկանության Էրեբունիի քննչական բաժին:

Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ ՔԿՀ-ում 23-ին քրեական գործ էր հարուցվել իրացնելու նպատակով խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու փաստով:

Տիգրան Մարտիրոսյանը կալանավորված է: