Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները, փետրվարի 1-ին, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 33-ամյա Արսեն Դեղոյանը, ում կասկածում էին կողոպուտ կատարելու մեջ:
Ըստ նախաքննության, նույն օրը Դեղոյանը մտել էր Գյուլբենկյան փողոցում գտնվող դեղատներից մեկըմ, աշխատակցից խնդրել էր սոլպադեին, լիդոկային, յոդի լուծույթ ու ներարկիչներ: Այնուհետեւ նա բացահայտ հափշտակել էր մոտ 5 հազար դրամի դեղորայքն ու փախել դուրս:
Ոստիկանները նկատել էին դեղատնից դուրս փախչող քաղաքացուն:
Մանրամասները՝ տեսանյութում:











