Անգլիայի Քեմբրիջշիր կոմսության մայրուղիներից մեկում ականատեսը տեսագրել է` ինչպես է մի կին մեքենան վարում հանդիպակաց ճանապարհով:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ կինը մեքենան այդպես վարել է մոտ 16կմ, իսկ սարսափած վարորդները ստիպված են եղել աջուձախ փախչել, որպեսզի մեքենաների ճակատային բախում տեղի չունենա:

Ականատեսները զանգահարել են ոստիկանություն և հայտնել կնոջ տարօրինակ և վտանգավոր արարքի մասին: 

Ոստիկաններին հաջողվել է փողոցը արգելափակելով կանգնեցնել կնոջը:

Պարզվել է, որ կինը մտավոր խնդիրներ ունի: Ոստիկանները խոսել են նրա հետ, հետո տարել տուն:

Կնոջ դեմ մեղադրանք չի առաջադրվել: