Ամերիկացի դերասանները Կալիֆոռնիայի փողոցներում փորձել են պարզել, թե անցորդներն ինչպես կարձագանքեն, եթե մի երեխա մոտենա իրենց ու հայտնի, որ ինչ-որ մեկը փորձում է առևանգել իրեն:

Թաքնված տեսախցիկները ֆիքսել են տարբեր չափահասների ռեակցիան, երբ դերասան տղան մոտեցել է անծանոթներին ու ասել, որ ինքը մոր հետ այգում է եղել, երբ պիջակով մի մարդ մոտեցել է իրեն ու փորձել նստեցնել մեքենան:

Հետո պիջակով տղամարդը մոտեցել է փորձի «զոհերին», պնդել, որ ինքը երեխայի հայրն է ու նրանց ասել, որ տղան փախել է և ստում է:

Մի քանի չափահասներ փորձել են պաշտպանել տղային: Նրանից մեկը նույնիսկ «առևանգողին» հրել է մեքենայի վրա, տղային տվել իր հեռախոսը ու ասել, որ տղան զանգահարի մորը:

Մի կին էլ փորձել է ամեն կերպ տղային պաշպանել և նույնիսկ «առևանգողի» աչքերին պղպեղի սփրեյ է ցանել ու տղային ասել, որ փախչի:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Երեխաների առևանգման փորձն» իրականացվել է, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ դեր կարող են իրենք խաղալ երեխաների առևանգումը կանխարգելելու համար:

Տեսագրության հեղինակը 24-ամյա կալիֆոռնիացի դերասան Յուզեֆ Էրակատն է, որը պարոդիաներ է իրականացնում և զվարճալի սքեչեր նկարահանում: