Փետրվարի 11-ի երեկոյան ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն էքսպերիմենտ է արել, որն ավարտվել է Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, ոստիկանների հետ վիճաբանությամբ։

«Ֆեյսբուքում ստատուս գրեցի, որ 15 րոպեից կլինենք մետրոյի Բաղրամյան կայարանի դիմաց։ Իսկապես ընկերոջս հետ պայմանավորված էի, բայց, միաժամանակ, ցանկացա ստուգել ոստիկանների արձագանքը»,- NEWS.am-ին ասաց Տիգրան Առաքելյանը։

Պայմանավորված ժամին կայարանի մուտքի մոտ գնացել են ոչ միայն Տիգրանն ու իր երկու ընկերները, այլեւ ոստիկանները։ Վերջինները որոշ ժամանակ պտտվում էին տարածքում, հետո մոտեցան Տիգրան Առաքելյանին ու ընկերներին ու հարցրեցին՝ ինչու են այդտեղ կանգնած, եւ ինչ խնդիր կա։

Թեթեւ վիճաբանությունից հետո ոստիկանները մի փոքր հեռացան, Տիգրան Առաքելյանն ու ընկերները որոշ ժամանակ անց նույնպես հեռացան։ Մանրամասները՝ տեսանյութում։