Հայերն ու ֆրանսիացիները համատեղ պետք է պայքարեն միասեռականության դեմ եւ հանուն ընտանիքի պաշտպանության։ Այս կոչով փետրվարի 12-ին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց պիկետ են սկսել «Համահայկական ծնողական կոմիտեն» և մի շարք երիտասարդական կազմակերպություններ։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ դեսպանատան մոտ են բերել պաստառներ՝ «Գենդերը= է այլասերում», «Համատեղ պայքար, ընդհանուր հաղթանակ», «Հայերը եւ ֆրանսիացիները՝ ընդդեմ գենդերային չարիքի», «Stop gay propaganda» գրություններով։

Համահայկական ծնողկոմիտեի նախագահ Արման Բոշյանն ասաց, որ այդ կերպ իրենք աջակցություն են հայտնում այն եվրոպացիներին, ովքեր օրերս բազմահազարանոց ցույցեր են անցկացրել եվրոպական յոթ քաղաքներում՝ ընդդեմ միասեռականության տարածման եւ հանուն ընտանիքի պահպանման։

Հավաքվածները նաեւ բողոքում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ սկանդալային օրենքի դեմ, որը հայտնի է որպես գենդերի մասին օրենք եւ, ըստ օրենքի հակառակորդների, միասեռականությունը անուղղակիորեն օրինականացնող  օրենք է։

Պիկետի մանսակիցները նաեւ նշել են, որ միասեռականության տարածման համար հիմնականում մեղավոր են եվրոպացի պաշտոնյաները։ Նրանք իրենց դժգոհությունները եւ կոչերը շարադրել են նամակում, որը հանձնել են դեսպանատուն։