Փետրվարի 12-ին, առավոտյան ժամը 11-ի մոտ, վթար է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում։
Երեւան-Դիլիջան ճանապարհի 89-րդ կիլոմետրում՝ Դիլիջանի երկրորդ ոլորանի վրա, բախվել են Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Մեխակ Ավետիսյանի «Մերսեդես» մակնիշի «61 DO 006» պետհամարանիշի մեքենան եւ հանդիպակաց ճանապարհով ընթացող՝ Նոյեմբերյանի քաղաքի բնակիչ Արայիկ Դավթյանի «Մերսեդես» մակնիշի «2057L» պետհամարանիշի՝ Երեւան-Նոյեմբերյան երթուղի իրականացնող միկրոավտուբուսը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միկրոավտոբուսի վարորդն ու հինգ ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ «Մերսեդեսի» վարորդն ու ուղեւորը վնասվածք չեն ստացել, քանի որ բացվել են անվտանգության բարձիկները։
Ամենայն հավանականությամբ, վթարի պատճառը եղել է մերկասառույցը։
















