Ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 2-ին` ժամը 16-ին, ոստիկանները բերման են ենթարկել Առատաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ենոքյանին ու էջմիածնի բնակիչ Արա Ջուլհակյանին, որոնք 2013թ. Էջմիածին քաղաքի խանութներից մեկից պարբերաբար գողություն են կատարել:
Ըստ նախնական տվյալների` նրանք 3-4 օրը մեկ մտել են խանութ և գողացել ալյուր, ցորենի թեփ ու փող` պատճառելով ավելի քան 1,5 մլն դրամի վնաս:
Ոստիկանությունը հայտնում է, որ գործի գլուխ կանգնած է եղել է Արա Ջուլհակյանը, որը նախկինում աշխատել է խանութում ու տեղյակ է եղել խանութի ելումուտից:
Բացի այդ` խանութում աշխատելու տարիներին, Արան սեփականատերերից գաղտնի պատճենահանել է խանութի մուտքի դռան բանալին, որն էլ հնարավորություն էր տվել նրան անարգել մտնել վաճառքի կետ: Համատեղ գործ սկսելու միտքը հղացել է Արա Ջուլհակյանը: Նա հանցավոր համաձայնության է եկել Հրաչ Ենոքյանի հետ ու նրանք միասին սկսել են խանութից գողություն կատարել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











