Հազարավոր մարդիկ հավաքվել են Իսրայելի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում, որպեսզի տեսնեն Կույս Մարիամի արձանը, որի աչքերից յուղոտ արցունքներ են հոսում:

Իսրայելի Տարշիխա քաղաքում բնակվող ընտանիքի անդամներն ասում են, որ արձանն այժմ ամբողջովին պատված է յուղով, և այդ երևույթը հրաշք է:

Sky News-ը տեղեկացնում է, որ Կուրի ընտանիքը մեկ տարի առաջ է ձեռք բերել արձանը, բայց նոր է նկատել, որ այն լալիս է:

«Կինս մոտեցավ արձանին ու տեսավ, որ այն պատված է յուղով: Նա մաքրեց այն, հետո կանչեց հարևաններին, որպեսզի նրանք տեսնեն այն, ինչ ինքն էր տեսել: Կինս վախեցած էր: Հարևաննեևրց մեկը եկավ ու տեսավ, որ դա իրական յուղ է, բռնեց կնոջս ձեռքը ու ասաց, որ չվախենա, դա օրհնություն է»,- ասել է Օսմա Կուրին:

Ընտանիքի անդամները նաև նշել են, որ արդեն շուրջ 2000 մարդ է գնացել իրենց տուն` արձանը տեսնելու: