Բրազիլիայի Պրայա դո Կասինո լողափին փետրվարի 12-ին տեղի ունեցած ցունամիի պատճառով կայանած մեքենաները հայտնվել են լողափում:
Telegraph-ը տեղեկացնում է, որ լողորդներն ու արևային լոգանք ընդունողներն անակնկալի են եկել, երբ ցունամին հանկարծակի հարվածել է աշխարհի ամենաերկար լողափին:
Մարդիկ ականատես են եղել` ինչպես են ալիքները բարձրացել և հասել այնտեղ, որտեղ կանգնած էին հանգստացողների մեքենաները:
Տեսագրությունում երևում է` ինչպես է լողափը լցված մեքենաներով, որոնցից շատերն ալիքի հարվածից բախվել են իրար:
Ցունամիի պատճառով ոչ ոք չի վնասվել:











