Մի քանի րոպեից դուրս կթողնեն բոլոր բերման ենթարկված ակտիվիստներին, այդ թվում լրագրող Անի Գեւորգյանին: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության կենտրոնականի բաժնից:

Նրա խոսքով՝ արդեն ստորագրում են փաստաթղթերը, որպեսզի ազատ արձակվեն ակտիվիստներին: «Արդեն պարզվել է, որ սադրանք է եղել, այսինքն գյուղինստիտուտի ուսանողական խորհրդի ինչ-որ անդամներ կազմակերպված հետեւել են թռուցիկ բաժանող ակտիվիստներին: Ոստիկանությունն էլ եկել ու ձերբակալել է ակտիվիստներին»,-ասաց Արամ Մանուկյանն ու հավելեց. «Իշխանություններն այսկերպ փորձում են կանխել ՀԱԿ-ի հանրահավաքը, որը մեծ է լինելու, որովհետեւ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, եւ իշխանությունն արդեն կարծես վախենում է»: