Նկարիչը որոշել է միանգամայն յուրահատուկ կերպով անմահացնել հայտնի մարդկանց պատկերները՝ թեւատակերում բնակվող բակտերիաներից:

Հայտնի անձանց, այդ թվում  Սթիվեն Ֆրայի, Քերոլ Վորդերմանի դիմանկարները նկարիչը ստեղծել է՝ օգտագործելոբ նրանց մարմնի բակտերիաները:

Ամերիկացի միկրոկենսաբան ու լուսանկարիչ Զաքարի Քոփֆերը դիմանկարներ ստեղծում էր հայտնի մարդկանց թեւատակերի բակտերիաներով պատված տամպոնով: Նա սովորական թվային լուսանկարները վերածում էր բակտերիաներից կազմված նկարների:

Լուսանկարն օգտագործվում էր նեգատիվի ստեղծման ժամանակ, որից հետո տեղադրվում էր բակտերիաներով տարայի մեջ: Հետո նկարիչն օգտագործում էր լուսարձակում, որպեսզի բակտերիաներն այրի բաժակի որոշակի հատվածներում: 48 ժամ անց բակտերոգրաֆիաները երեւակված էին:

Քոփֆերն աշխարհում միակ մարդն է, ով զբաղվում է «բակտերոգրաֆիայով»: Իր արվեստը նա ներկայացնում է նաեւ Եվրոպայու:

Հայտնի մարդիկ մասնակցել են փորձին՝ Մեծ Բրիտանիայում երիտասարդ գիտնականների ու ինժեներների տոնավաճառին մասնակցելու համար, որտեղ լուսանկարները կներկայացվեն, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին: