Խարկովում Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, Գերագույն ռադայի«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի վրա անհայտ տղամարդը «զելյոնկա» է լցրել: 

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին` Կենտրոնական հիվանդանոցի  նախասրահում, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ Յացենյուկի հանդիպումից հետո:

Գունանյութը լցվել է քաղաքական գործչի դեմքին: Բացի դրանից, այն թափվել է նաեւ ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովի վրա:

Ուկրաինայի ՆԳՆ Խարկովի վարչության մամուլի ծառայության տվյալով՝ հարձակվողին բռնել են դեպքի վայրում։ Նա նախկինում դատված 32-ամյա խարկովցի է։

Հիշեցնենք, ավելի վաղ Խարկովի «զելյոնկա նետողներից» տուժել էին Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն, ընդդիմադիրներ Յուրի Լուցենկոն եւ ժողովրդական պատգամավոր Ավագովը։