Հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Անտառանմեջ գյուղի բնակիչներից մեկը զանգահարել է ոստիկանության Ճամբարակի բաժին ու հողորդել, որ ջարդել են հոր տան դուռն ու գողացել տարբեր ապրանքներ՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դեպքից 4 օր անց իրավապահներին հայտնի է դարձել գողությունը կատարողների ինքնությունը: Ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչներ 36-ամյա Սարգիս Անտոնյանը եւ 45-ամյա Գրիգոր Ղլիջյանը:
Նրանք տեսախցիկի առջեւ մանրամասն պատմել են տեղի ունեցածը:
Մանրամասները տեսանյութում:











