Ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 7-ին թմրամիջոց ու ապօրինի հրազեն պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Գողթ գյուղի բնակիչ` 54-ամյա Գարեգին Գինոսյանը, որի տնից ու տան օժանդակ շինություններից ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են 37,4գ  դեղնականաչավուն կանեփանման զանգված, 29գ կանեփի սերմ, գործարանային համարը ջնջված «Մակարով» տեսակի ատրճանակ` երկու փամփշտակալով և 15 փամփուշտներով:

«Զենքը Ղարաբաղից եմ բերել, հրամանատարն ա տվել: Դուրսը պահած էր` փչանում էր, բերեցի յուղեցի, որ տանեի, էլի պահեի»,- ոստիկաններին ասել է  Գարեգին Գինոսյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: