Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ փետրվարի 15-ին հերթական անգամ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը։
«Բոլորն էլ եկան, տեսան, որ երկրապահը չի կարող մի քանի մաս լինել, երկրապահը աշխարհի որ ծայրում էլ լինի, երկրապահ ա։ Մենք չենք կարող միասնական չլինել։ Ով փորձի շատ քանդի, ինքը կփտի։ Հայության մեջ չի կարելի շատ խառնակչություն անել, ժողովուրդ ջան։ Մեր երկրի միակ փրկությունը միասնության մեջ է։ Անկախ նրանցից՝ լավ եւ վատ մարդկանցով, ճամփով եւ տարածաշրջանով, սա ա մեր բախտը։ Չենք կարա, լավին տեր կանգնենք, վատին գցենք»,- վերընտրվելուց հետո հայտարարեց Մանվել Գրիգորյանը։
Նա նաեւ անդրադարձավ իր վատառողջության եւ հնարավոր փոխարինողների մասին խոսակցություններին։
«Ես երեսուն տարի պիտի ծառայեմ։ Չասեն՝ հիվանդ ա, էս ա էն ա, կամ մարդ ման գան»,- նախագահ Սերժ Սարգսյանին դիմելով՝ ասաց գեներալը։
Հիշեցնենք, Երեւանում փետրվարի 15-ին ընթանում է ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը։ Համագումարի մասնակիցները միաձայն վերընտրել են Մանվել Գրիգորյանին եւ նրա չորս տեղակալներին։
Համագումարին մասնակցում են Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ արտասահմանից։ Հանդիպմանն ընդհանուր առմամբ ներկա է երկու հազար մարդ։











