Նախախորհրդանի անդամ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստերի տեսանկարահանումն արգելելը գործի ընթացքը կոծկելու եւ կամայականություն թույլ տալու փորձ է:
Նախախորհրդարանը կարծում է, որ լրագրողներին պետք է թույլ տալ տեսանկարահանել Կարո Եղնուկյանի գործով բոլոր դատական նիստերը: Նշենք, որ այս պահին 3 դատական գործ կա: Մեկը վերաբերվում է եպտեմբերի 9-ին Փակ շուկայի տարածքում Եղնուկյանի նկարով եւ «Մասոն», «ոչ գրանտակերներին», «օտարերկրյալ լրտես» գրություններով պաստառների փակցնելը: Մյուս երկու գործերը վերաբերվում են գործարարի մեքենաները վնասելուն:
Եղնուկյանի գործով առաջիկա դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին ժամը 10:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:











