Ոստիկանությունը հաղորդում է, որ գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Չարենցավանի բնակիչ Կարեն Հարությունյանը, որը ծխախոտ գնելու պատրվակով մտել է տարբեր խանութներ ու կոնյակ գողացել:

Կարեն Հարությունյանը մի քանի ժամում կարողացել է 200 հազար դրամի կոնյակ գողանալ: Նրան հայտնաբերել են խանութներից մեկում տեղադրված տեսախցիկի ձայնագրության օգնությամբ։

Կարեն Հարությունյանը ոստիկաններին է ներկայացրել գողոնը և խոստովանել է նախկին գողությունները ՀՀ տարբեր մարզերում։

Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առանց իրացնելու նպատակի ապօրինաբար թմրամիջոց շրջանառելու համար նախկինում դատապարտված Կարեն Հարությունյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: