Կիեւի կենտրոնում իրավապահների ու ցուցարարների բախումների արդյունքում վերջիններս պատանդ են վերցրել իրավապահներից մեկին:

Ինչպես երեւում է YouTube-ում հրապարակված տեսանյութից, ոստիկանին շրջապատել են խիտ օղակով ու տանում են Ինսիտուտսկայա փողոցով դեպի ներքեւ: Ոստիկանի դեմքին քերծվածքներ ու արյուն է երեւում, նա լալիս է, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Ոստիկանին ուղեկցող ակտիվիստները կոչ են անում ամբոխին չհարվածել նրան: Սակայն շատերը իրավապահի դեմ թշնամաբար են տրամադրված: Վնասվածքներից խուսափելու համար ակտիվիստները նրան շինարարական սաղավարտ են հագցրել: