Գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները օրերս բերման են ենթարկել Սերոբ Հ.-ին, Արտակ Մ.-ին եւ Հարություն Խ.-ինեւ նրա ընկերուհին, որոնք 2013թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Արմավիրի մարզի վարչական տարածքներում` 18-22-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր բնակարանների եվրապատուհանները բացելով մտել են ներս եւ գողություն կատարել:
Կասկածյալները խոստովանել են, որ իրենք իրար ճանաչում են, սակայն առանձին են գործել:
Ոստիկանությունը հայտնում է, որ Հարություն Խաչատրյանն ու իր ընկերուհին 6 եվրապատուհան բացել են Վաղարշապատի եւ 8 պատուհան Արմավիրի վարչատարածքի գյուղերում: Նրանք 14 տներից միայն երկուսում են արժեքավոր բան գտել:
Սերոբ Հարությունյանը մտել է վեց տուն, որից միայն երեքում է գողանալու պիտանի բան գտել: Նրա գողացած ապրանքների ընդհանուր շահույթը եղել է 28 հազար դրամ:
Կասկածյալները` տեսնելով, որ տանը լույս չի վառվում, մտնելուց առաջ թակել են դուռը, համոզվել, որ մարդ չկա, մտել ներս եւ կատարել:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











