Ուկրաինայի արեւմտյան շրջանների մի մասը շարունակում է ընդվզումը: Լուցկում, Ռովնոյում ու Ուժգորոդում այսօր առավոտյան ակտիվիստները գրավել են մարզկենտրոնի շենքերը: Բախումներ չեն եղել, քանի որ ոչ ոք չի ընդդիմացել:
Լուցկում ցուցարարները ծեծել են Վոլինսկի մարզային վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Բաշկալենկոյին՝ ՆԳՆ մարզային վարչության վրա գրոհելու ընթացքում:
Չերնովցիում ցուցարարները առանց խոչընդոտների մտել են մարզի վարչական կենտրոն ու դուրս մղել վարչության ներկայացուցիչ Միխայիլ Պանիեւին՝ նրանից հրաժարական պահանջելով:
Տեղեկություններ կան, որ Խմելնիցկիում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի վրա գրոհելի կին է սպանվել: Սումայում ցուցարարները գրոհում են ոստիկանության քաղաքային բաժանմունքի վրա, մի քանի մարդ կոտրել են մետաղե ցանկապատը ու մտել ներս: Ըստ որում, նրանք ստիպել են ոստիկաններին ջնջել տեղի ունեցողի օպերատիվ տեսանկարահանումը: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:











