Հայաստանում տարեցտարի, հատկապես վերջին երեք տարիների ընթացքում, ավանդույթ է դարձել ոչ միայն նշել րքի օրը, այլեւ միմյանց գիրք նվիրելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադիր-տնօրեն Խաչիկ Վրադանյանը:

Ըստ նրա՝ փետրվարի 19-ը գրքասերների համար տոն է դարձել. «Գրքի օրը նախատեսված էր տարբեր ժանրերի 1200 գիրք նվիրել: Այդ նպատակով գրախանութի մոտ վիկտորինա է անցկացվում եւ այն մասնակիցը, ով հարցին առաջինը ճիշտ կպատասխանի, գիրք նվեր կստանա: 15:00 դրությամբ մնացել ընդամենը երկու հարյուր գիրք, սակայն կցիան չի դարարի ու մենք գրքեր կտրամադրենք, որպեսզի այն շարունակվի մինչեւ 20:00»:

Ի պատասխան այն հարցին, արդյոք գրքերը հասանելի են այսօրվա գրքասերների համար, Վարդանյանը պատասխանել է, որ իր կարծիքով գիրքը թանկ հաճույք չէ՝ գնի առումով, քանի որ գրքերը մեզ մոտ ավելի էժան են, քան Արեւմուտքում:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային գրադարանների տարածվածությանը, ապա Վարդանյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զգուընթաց գրախանութներն իսկապես կորցել են բազմաթիվ մոլի գնորդների: Սակայն, այնուամենայնիվ, գիրքը մնում է լավագույն նվերը: