Փետրվարի 9-ին ոստիկանները ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչ Արմեն Աղաբաբյանին:

Ոստիկանությունը հայտնում է, որ անձնական խուզարկությամբ Աղաբաբյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված 45 հատ B8 գրառմամբ դեղահաբ:

Արմենն ասել է, որ հաբերը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: