Մայդանի ակտիվիստները շարունակում են պաշտպանական գործողությունները: Բարիկադների մոտ մարդիկ են կանգնած: «Առաջին գիծ» են ուղարկվում վահաններ ու սաղավարտներ:

Ցուցարարները «Բերկուտ»-ցիների վրա քարեր, հրկիզվող հեղուկով շշեր են նետում:

Իրավապահների կողմից «մոլոտովի կոկտեյլներ» են նետվել Կիեւի կոնսերվատորիայի շենքի ուղղությամբ: Ցուցարարները կոչ են անում հրաձգության չենթարկել շենքը :

Բերկուտը ակտիվիստների վրա է նետում լուսաձայնային նռնակներ:

Մայդանում տեղի ունեցողին կարելի է հետեւել տեսահեռարձակման միջոցով: