Գերմանացի գյուտարարը ստեղծել է ռոբոտ, որը փոքրիկ սպիտակ տախտակի վրա մարկերով գրում է ժամը, հետո ջնջում այն ու նորից գրում: Ռոբոտի գրած ժամը համապատասխանում է իրական ժամին: 

Նոր ստեղծված սարքը ցույց է տալիս միայն ժամերն ու րոպեները` 24 ժամվա կտրվածքով։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Փլոթքլոքը պատրաստվել է 3D պրինտերով պատրաստված մասերից և մեխանիզմներից, որոնք միացած են 3M պտուտակամերներով, սողնակներով  և պարուրակավոր կապերը իրար միացնող ժապավենով: