Ինդոնեզիայի Ճավա կղզու սաֆարի այգում հազվադեպ հանդիպող բոռնեական օրանգուտան է ծնվել, որը պատկանում է կենդանիների ոչնչացող տեսակին:
Դանա անունով օրանգուտանին Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, լույս աշխարհ է բերել Դինա անունով 15-ամյա օրանգուտանը:
«Այս ծննդաբերությունը թվով երրորդն է Դինայի համար և նա արդեն ձագերին խնամելու փորձ ունի: Դանայի ծնվելուց հետո մենք այգում արդեն 25 օրանգուտան ունենք»,- ասել է սաֆարի այգու աշխատակիցը:
NTDTV-ին տեղեկացնում է, որ մի քանի օր այգու աշխատակիցները ձագին ձեռք չեն տվել, որպեսզի չզայրացնեն մորը: Փետրվարի 19-ին միայն մի քանի լրագրողներ թույլտվություն են ստացել տեսնել և նկարահանել նորածին ձագին:
Բոռնեական տեսակը համարվում է օրանգունտանների անհետացող երկու տեսակներից մեկը:
«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» տվյալների համաձայն` այս տեսակի օրանգուտաններից ամբողջ աշխարհում մնացել է ընդամենը 45-69 հազար հատ:
Օրանգուտանների թիվը պակասում է Բոռնեո կղզում իրականացվող մասսայական անտառահատումների պատճառով:











