Գյումրու Վարդանանց հրապարակում Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, անցկացվեց զորահանդես-շքերթ՝ նվիրված Հաղթանակի օրվա 69-ամյակին: Զորահանդեսին մասնակցում էին Գյումրիում տեղակայված հայկական եւ ռուսական զորամասերի զինծառայողները, որոնք մոտ մեկ ամիս փորձեր էին անցկացրել կենտրոնական հապարակում:

Զորահանդեսի բացվեց հայկական զորքերի քայլերթով, որն ընդունեց  Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբավորման եւ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը:

Զորահանդեսին հրամատարական բեմից հետեւեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամատարաշտաբային կազմը, ԱԱԾ ՇՄ կառույցի անդամները, Շիրակի մարզպետն ու քաղաքապետը, ԱԺ գյումրեցի պատգամավորները, հայ եւ ռուս բարձրաստիճան զինվորականներ:

Ցուցադրվեցին  ռուսական 102-րդ ռազմաբազայի տարբեր զինատեսակներն ու զրահատեխնիկան: Նշենք, որ Գյումրիում ռուսական զինբված ուժերի  մասնակցությամբ սա առաջին շքերթ-զորահանդեսն էր Հայաստանի անկախությունից ի վեր։

Պատերազմի մասնակից գյումրեցի վետերաններին զինվորական մեքենաներով ուղեկցեցին զորահանդեսի հրապարակ: Շքերթը տեւեց մոտ 40 րոպե։