Դոնեցկում ուկրաինական զինծառայողների նկատմամբ ռուսամետ ակտիվիստների գործողությունները ծաղրուծանակ չէին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է ռազմագերիների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքին, ինչպես դուք արտահայտվեցիք, դա թող որոշեն իրավաբանները: Ես, համենայնդեպս, ծաղրուծանակին մի փոքր հիշեցնող ոչինչ չտեսա»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովի խոսքով՝ ուկրաինացի ուժայինների՝ «Խաղաղ բնակիչների նկատմամբ աջ հատվածի» գործողությունները ռազմական հանցագործություններ են: Եւ ռուսամետ ակտիվիստների կողմից ոչ մի նմանատիպ բան չկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Դոնեցկում անցել է գերիների այպես կոչված քայլերթը:
Քաղաքի կենտրոնում աշխարհազորայինները մոտ 100 գերեվարված ուկրաինացի զինվորականների փողոց են դուրս բերել: Ընդ որում, հազարավոր տեղացիներ սուլոցներով են դիմավորել Դոնբասում կռված ուժայիններին:
Գերիների շարասյունի հետեւից ընթացել են ջրցան մեքենաները, որոնք մաքրել են փողոցները ճիշտ այնպես, ինչպես 1944թ. Մոսկվայում գերեվարված նացիստների քայլերթի ժամանակ:











