Երիտասարդ իտալացին ցանցում տեսահոլովակ է տեղադրել, որում երեւում է, թե ինչպես է գնացքի շարժակազմը մեծ արագությամբ սլանում նրա վրայով, գրում է LifeNews-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է երիտասարդը տեղադրում տեսախցիկը, որից հետո մոտենում է երկաթուղուն, պառկում գծերին եւ ձեռքերով  հասկացնում մեքենավարին, որպեսզի վերջինս չկանգնեցնի գնացքը: Մեքենավարը երկու երկար նախազգուշական ազդանշան է տալիս: Այնուհետեւ գնացքը մեծ արագությամբ սլանում է դեռահասի վրայով:

Աղբյուրը նշում է, որ երիտասարդ էքստրիմիստի անունը  հայտնի չէ: Բացի դրանից, պարզ չէ, թե սպառնում է նրան արդյոք որեւէ պատիժ այդ արարքի համար: