Գերմանացիները գաղտնազերծել են թարմացված Audi Q3 ամենագնացը, գրում է «Ավտոսրեդան»:
Audi մակնիշի ամենափոքր եւ հասանելի քրոսովերը նոր թափարգել, ռադիատորի ցանց է ստացել:
Audi Q3-ը եվրոպացի դիլերներին կփոխանցվի բենզինային եւ դիզելային տուրբաշարժիչով՝ 120-ից մինչեւ 220 ձիաուժ հզուրությամբ եւ 1.4-2.0 լ ծավալով:
Վերաոճավորման է ենթարկվել նաեւ քրոսովերի «լիցքավորված» տարբերակը՝ RS Q3-ը: Այն նաեւ որոշակի արտաքին փոփոխությունների է ենթարկվել, իսկ սպորտային ամենագնացի 2,5 լիտրանոց տուրբոշարժիչի հզորությունը ացելացել է մինչեւ 340 ձիաուժ:
Թարմացված Q3-ը Եվրոպայում կհայտնվի 2015թ:











