DrGumoLunatic օգտատերը YouTube-ում տեսահոլովակ է տեղադրել, որում, ըստ արեւմտյան լրատվամիջոցների ենթադրության, պատկերված է С դասի Renault-ը, որը կփոխարինի  Koleos մոդելին:

«Ֆրանսիացու» արտաքին տեսքը նմանություններ կունենա Renault Initiale Paris-ի հետ, որը 2013 թ. ներկայացվել էր Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

Դատելով համացանցում հայտնված լուսանկարներից՝  «Ռենո» ընկերությունը որոշել է զգալի ընդլայնել իր ներկայությունը SUV դասում: Այսպես, աս տարվա սեպտեմբերին հայտնվել էին ինչ-որ  Renault-ի լուսանկարներ, որը փորձարկումներ է անցնում: