Էներգիայի այլընտրանքային աղբյուրներով զբաղվող իսպանական Acciona ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրամեքենան, որը 2015թ. հունվարին կգործարկեն «Դաքարի» ավտոարշավի ժամանակ:
Acciona-ն իր ուժային համակարգի փորձարկումը սկսել է 2011թ.: Մեքենայի մշակմանը ավելի քան 20 մարդ է մասնակցել: Էլեկտրամեքենան ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ. 140 կՎտ/ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցներ եւ արեւային մարտկոց, հայտնում է Motor-ը:
Acciona էլեկտրամեքենան կներկայացվի T1 դասում՝ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրով մեքենա եւ կստանա NRJ լրացուցիչ ինդեքս:











