Ֆրանսիայի արեւմուտքում հազվագյուտ մեքենաների հավաքածու է հայտնաբերվել (մոտ 100 մեքենա), որոնց ընդհանուր արժեքը մոտ 12 մլն եվրո է: Մեքենաները գտել են լքված ագարակում, որը պատկանում է մագնատ Ռոջեր Բայոնին: Մեքենաների որոնմամբ եւ գնահատմամբ զբաղվել են Artcurial Motorcars աճուրդային տան մասնագետները:

Բայոնը, որը խոշոր տրանսպորտային բիզնեսի սեփականատեր է, մեքենաների այդ կոլեկցիան հավաքել է շուրջ 20 տարի (1950-70 թվականների ընթացքում): Երբ նրա ձեռնարկությունը սկսել է ֆինանսական դժվարություններ կրել, բայոնը ստիպված է եղել վաճառել մեքենաներից 50-ը:

40 տարի անց հայտնաբերված մեքենաներից վերանորոգման ենթակա են միայն 60-ը, մնացած 40-ը իրենց վիճակի պատճառով այլեւս ոչ մի արժեք չեն ներկայացնում, հաղորդում է Motor-ը:

Հավաքածուի նկատմամբ իրավուքնները պատկանում են Բայոնի թոռներին: Արդոյւնաբերող գործարարը մահացել է 10 տարի առաջ, իսկ նրա որդին կյանքից հեռացել է մեկ տարի առաջ: Թոռները չեն իմացել մեքենաների իրական արժեքը, ուստի դիմել են Artcurial Motorcars-ի մասնագետներին:

Աճուրդային տան ներկայացուցիչները նշել են, որ հայտնաբերելով մեքենաները իրենց ունեցել են այն զգացմունքային ալիքը, որը կունենային գանձ գտնելու դեպքում:

Հավաքածուում տարբեր մակնիշի մեքենաներ են, այդ թվում կաբրիոլետ Auto Union, սպորտքարեր Maserati, Ferrari եւ Talbot: Առավել թանկարժեքներից է 1961 թվականի արտադրության Ferrari 250 GT SWB California Spider կաբրիոլետը: Նրա նվազագույն արժեքը կազմում է 12 մլն եվրո: Դեռեւս չի նշվում, թե որքան արժե ողջ հավաքածուն: