Քանի դեռ համաշխարհային ավտոարտադրողները գլուխ են կտրում վառելիք տնտեսող ավտոմեքենաներ մշակելու համար, 9-ամյա կրթությամբ Սիբիրի բնակիչն «Նիվայն» գործարկում է առանց բենզինի, գրում է «Կոմսոմոլսակայա պրավդան»:
30-ամյա Կիրիլ Բուզենիուսը իր բանակային ընկերոջ հետ հին ԶԻԼ-ի դետալներից հրաշք-սարքը հավաքել է մեկ շաբաթվա ընթացքում
Վառելափայտով մեքենան աշխատում է հետեւյալ կերպ. առաջին, ամենամեծ մխոցագլանը լցնում են փայտե կտորներով կամ ածխով: Դրանք այրվում են հատուկ անցքի միջոցով, որտեղ օդ է մղվում: Այրման գոյացած ածխածնի օքսիդը ուղարկվում է ֆիլտր, որտեղ զտվում է մրուրից եւ պեծերից: Այնուհետեւ ապագա վառելանյութը սառչում է ջրեմափոխանկչի մեջ, որտեղից ուղակվում է մեկ այլ ֆիլտր՝ մանրամասն զտման համար: Եվ վերջապես, խողովակաշարով, որտեղ օդի հետ խառնվելով դառնում է վառելիք, անցնում է սովորական շարժիչ:
Փայտանյութով աշխատող մեքենան զարգացնում է 90 կմ/ժ առավելագույն արագություն: 120 կմ անցնելու համար բավարար է 15 կգ պինդ վառելիքը: Այն բենզինից գրեթե 100 անգամ էժան է:















