Անցած տարվա աշնանը կայացել է նոր Tesla Model S P85 էլեկտրամեքենայի շնորհանդեսը: Մեքենայի էլեկտրաշարժիչը ստացել է գումարային 691 ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրաշարժիչ:

Ավտոմեքենան մասնակցել է քալիֆորնիական Պալմ-Բիչ շրջանում կազմակերպված կարճ տարածության (402 մ) ավտոմրցավազքում, որի ժամանակ Tesla Model S P85D-ի արդյունավետությունը նրան թույլ տվել այդ  ամենաարագը ճանաչվել երբեւէ ստեղծված սերիական էլեկտրամեքենաների շարքում, հայտնում է NEWSru. Com-ը:

Այսչափ պատվավոր կարգավիճակ ստանալու համար Tesla Motors-ի ինժեներները ստիպված են եղել 402 մետրը հաղթահարել ընդամենը 11,6 վայրկյանի ընթացքում: Tesla Model S P85D-ի վարորդը կարողացել է նշված ժամանակում 184 կմ/ժ արագություն զարգացնել: 100 կմ/ժ նշագիծն անցնելու համար էլեկտրամեքենայից պահանջվել է ընդամենը 3,1 վայրկյան, ինչը 0,1 վայրկյանով գերազանցում է արագության հավաքման անձնագրային ցուցանիշները: