Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության մասին:
Հունվարի 26-ին ժամը 16:05-ին «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Իրիցյանը, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառել նույն գյուղի բնակիչ Արմեն Գորոյանը վիճաբանության ժամանակ:
Վերջինը դեպքից ժամեր անց ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արթուրին սպանել է ընկերոջը խփելու համար: Թե ինչից է ծագել վեճը, քննությունը դեռ կպարզի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











