2015 թ. փետրվարի 20-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի մի խումբ հայերիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավտոերթ եւ ստորագրահավաք: Ավտոերթի մասնակիցները հանդես են եկել ընդդեմ 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների եւ աջակիցների դեմ ռեժիմի կողմից իրականացված պետական ահաբեկչության, ինչպես նաեւ իրենց զորակցությունն են հայտնել Հիմնադիր խորհրդարանին եւ նրա նախաձեռնած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը:
















