Toyota ընկերությունը պլանավորել էր հնարավոր գնորդներին պատմել Safety Sense անվտանգության նոր համակարգի մասին, սակայն մեքենան, որի օրինակով տեսահոլովակում ցուցադրվել է այդ համակարգը, պարզվել է, դեռեւս անհայտ նոր Corolla է, որի մասին ընկերությունը պաշտոնապես չէր հայտարարել։ Միաժամանակ Toyota-ն Ժնեւի ավտոսրահում ցուցադրել էր այդ ընտանիքի մեկ ուրիշ անդամի՝ Toyota Auris մոդելը։ Նշենք, որ անանուն սեդանը, որը հայտնվել էր հոլովակում ունի թարմացված Toyota Auris-ին բնորոշ գծերը։
Եթե հոլովակում հայտնված մեքենան իրոք նոր Corolla-ն է, ապա մոտ ժամանակներս այն կունենա հիբրիդային տարբերակը։ Ամենայն հավանականությամբ Toyota-ն թարմացված Corolla-ն կցուցադրի այս տարվա ամռան վերջին կամ աշնան սկզբին, գրում է Vesti-ն։











