ԱՄՆ-ում 30-ամյա տղամարդուն ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, հայտնում է NBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 130 կմ հեռավորության վրա։  Տղամարդը, ում տուն գողության կասկածանքով խուզարկելու էին եկել ոստիկանները, փորձել է դիմել փախուստի սկզբումմեքենայով, հետո էլ՝ ճանապարհին գողացած ձիով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երբ ոստիկանները մոտեցել են նրան, ձին տղամարդուն վայր է գցել։ Ոստիկանները, մոտենալով նրան, սկսել են ծեծել տղամարդուն։