Երեւանում այսօր՝ ապրիլի 13-ին տեղացած ձյունը ծաղկած պտղատու ծառերին մի փոքր կվնասի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Տարվա այս եղանակին ձյունը նորմալ չէ: Կարծում եմ պտղատու ծառերին մի փոքր վնաս կտա, սակայն լուրջ վնասներ չեն լինի»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ պտղատու ծառերի վրա այսօրվա ձյան վնասակարության չափերի մասին ավելի ուշ կարող է հստակ կարծիք հայտնել, մարզերից տեղեկատվություն ստանալուց  հետո: