Համացանցում հայտնվել են երկրորդ սերնդի BMW X1-ի նախատիպի լուսանկարներն եւ տեսանյութը։

Բավարական ապրանքանիշի նորարարությունը հանրությանը պետք է ցուցադրվի մեկ ամսից։ Շարքային տարբերակն իր նորամուտը կնշի հավանաբար աշնանը՝ Ֆրանկֆուրտի ավտոշուի ժամանակ, իսկ նոր քրոսովերը կարելի կլինի գնել 2016թ. սկզբից։

Նոր մոդելի հիմքում լինելու է UKL պլատֆորմը, որն արդեն կիրառվել էր 2-Series Active Tourer-ի եւ Gran Tourer-ի համար, հայտնում է Informing-ը։