YouTube-ում հայտնի է դարձել զվարճալի մի հոլովակ, որտեղ հնարամիտ կատուն «գլուխն ազատում է» իրեն հոգնեցրած փոքրիկից։  Հոլովակը կոչվում է «Կատուն հոգնել է այս երեխայից»։

Հոլովակում երեւում է, թե ինչպես է երեխան չորեքթաթ սողալով մտնում պահարանը, իսկ կատուն ցատկում է պահարանի բաց դռան վրա եւ որոշ ժամանակ հավասարակշռություն պահելով նրա վրա՝ ցած է ցատկում ու կտրուկ փակում դուռը, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Երեխան կատարվածից չի հասցնում անգամ վախենալ։